Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը
Երկրաշարժ



Գետեր և լճեր: Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է որպես զարգացած, չնայած ոչ միատար հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն: Հայաստանի հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 միլիոն մետր խորանարդ, ներառած անդրսահմանյան վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մետր խորանարդ ջուր: Չափի և ազգային տնտեսական օգտագործման տեսանկյունից Սևան և Արփի լճերը ավելի կարևոր դեր են խաղում: Հավելումն, ավելի քան 100 փոքր լճեր կան, որոնցից մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին:




Սևանա լճի խնդիրը: Սևանա լճի` Կովկասում ամենամեծ ալպյան լճի վիճակը, Հայաստանի էկոլոգիական հիմնական խնդիրն է: Լճի ջրերը և ավազանի բնական ռեսուրսները հանդիսանում են Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկը: Լճի ջրհավաք ավազանը զբաղեցնում է ամբողջ Հայաստանի տարածքի մեկ վեցերորդը և իր մեջ է ներառում երկրի հիմնական  ջրային ռեսուրսները, որը լճին հաղորդում է աշխարհագրական, ինչպես նաև տնտեսական էություն:
Էկոլոգիապես անընդունելի և մեծածավալ շահագործման պատճառով, Սևանա լճի էկոհամակարգերը և ռեսուրսները տարիներ շարունակ եղել են անմխիթար վիճակում: Ջրի համակարգի կառավարումը ջրի էկոհամակարգի մոտեցման կիրառման հետ ունեցավ իր մեծ և դրական ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի խնդրի լուծման մեջ: Սևանա լճի ջրի օգտագործման և մակարդակի տատանումների դիագրամը ամբողջությամբ արտահայտում է վերը նշվածը:


Գրաֆիկ 1.8. 1933-2011 թթ Սևանա լճի ջրի մակարդակը և արտահոսքը





2008 թվականի դեկտեմբերին Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեն հաստատվեց ՀՀ նախագահի հրամանագրով` ելնելով այն հանգամանքից, որ Սևանա լիճը անգնահատելի դեր է խաղում Հայստանի աղգային անվտանգության ապահովման գործում: Հանձնաժողովի հիմնաական գործառույթն է մշակել և համակարգել գործողությունների իրականացումը կապված Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգման, գերաճի, վերարտադրության և օգտագործման հետ: Տարբեր ընկերությունների և նախարարների ջանքերի շնորհիվ` շատ քայլել են ձեռնարկվել օրինական դաշտի բարելավման համար, ինչպես նաև Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի խնդրի օպերատիվ լուծման համար: Կառավարությունը անընդհատ ջանքեր է գործադրում Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման համար: 2010 թվականին ՀՀ կառավարությունը ընդունեց N 176-N  հրամանագիրը «Գործողությունների ժամանակացույցի հավանությունը ստեղծված 2009 թվականի Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի գործողությունների պլանին համապատասխան և  հավելված Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի նամակներով» առանձնացնելով 44 միլիարդ դրամ ` ստացած տարբեր հիմնադրամներից 43 աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի լուծեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման խնդիրները գալիք տարիներին: 2011 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց  որոշում «Հաստատել հիմնադրամ Սևանա լճի վերագանգման, պահպանման և զարգացման համար»: Գործողությունները ուղղված են լճի բիոլոգիական ռեսուրսների պահպանմանը և վերականգմանը: Մշակվում է գործողությունների նոր գործընթաց Սևանա լճում արդյունաբերական ձկնորսության համար:  Նախատեսված է Սևանա լճի շրջակայքում հիմնադրել անտառային նոր գոտիններ:




Սևանա լճի մակարդակը Վերջին տարիներին նկատվել է Սևանա լճի մակարդակի բարձրացում. 2007 թվականին 55 սմ, 2008 թվականին 6 սմ, 2009 թվականին 38 սմ, 2010 թվականին 47 սմ, 2011 թվականին 23սմ: 2011 թվականին այն 1,900.13 մետր էր: Ընդհանուր առմամբ, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով:





Սևանա լճի ջրի որակը Դիտարկելով Սևանա լճի ջրի որակը` պարզ դարձավ, որ համեմատած անցած տարիների հետ լճի թափանցելիությունը բարձրացել է 6-11 մետրով: Ծանր մետաղների կառուցվածքը էական մոդիֆիկացման չի ենթարկվել, իսկ դա դրական տենտենց է: Սևանա լճի բնապահպանական նախագծի շնորիվ, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման կենտրոնական բանկի կողմից, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում ջրի մշակման գործարաններ են կառուցվել: Նախատեսվում է աշխատանքները ավարտել 2012 թվականին:




Հողերի դեգրադացիանների պատճառները

















1.Աղբի տեսակները և դրանց քայքայման ժամկետըՏարբերակում են աղբի մի քանի տեսակներ.
Ըստ ծագման՝
* Արտադրական թափոններ
* Կենցաղային-սպառողական թափոններ
Ըստ ագրեգատային վիճակի՝
* Պինդ
* Հեղուկ
* Գազային
Ըստ վնասակարության աստիճանի՝
1-ին- ծայրահեղ վտանգավոր
2-րդ- խիստ վտանգավոր
* 3-րդ - չափավոր վտանգավոր
4-րդ- քիչ վտանգավոր
5-րդ- ոչ վտանգավոր
Կենդանիների գոմաղբ՝ մեծ քաղաքների դժբախտությունը: Այն քայքայվում է ընդամենը 10-15 օրում:
Սննդային մնացորդները կազմալուծվում են 1 ամսվա ընթացքում:
Թուղթ. Ամենասովորական գրասենյակային թղթի քայքայվելու համար անհրաժեշտ է 2 տարի, իսկ թերթի համար՝ 1-3 ամիս:
Ստվարաթղթե տուփերը կազմալուծվում են 3 ամսվա ընթացքում:
Տախտակները և պահածոների տարաները 10 տարվա ընթացքում են քայքայվում, ինչպես նաև հին կոշիկները:
Իսկ երկաթյա իրերը կազմալուծվում են 10-20 տարվա ընթացքում:
Ամենավտանգավորները՝ ավտոմեքենաների և էլեկտրական մարտկոցները քայքայվում են մոտ 100 և ավելի տարիների ընթացքում:
Ռետինե անվադողերը՝ 120-140 տարվա ընթացքում:
Պլաստիկ շշեր. Քայքայվում են 180-200 տարիների ընթացքում:
Ալյումինե տարաներ՝ գրեթե ամենավտանգավոր թափոնները. Քայքայվում են 500 տարվա ընթացքում:
Եվ, վերջապես, ապակի. Դրա քայքայման ընթացքը տևում է ավելի քան 1000 տարի:
2. Աղբի խնդիրը կրթահամալիրում, լուծման առաջարկներԿրթահամալիրում պետք է շատ աղբարկղեր տեղադրվեն, որպեսզի,երբ ձեռքիդ աղբ հայտնվի, միանգամից նետես այն մոտակա աղբարկղը: Կրթահամալիրի շրջակա տարածքը լավ և մաքուր վիճակում է՝շնորհիվ սովորողների և ուսուցիչների պարբերաբար իրականացվող մաքրման աշխատանքների:  Սակայն կան մարդիկ, ովքեր դեռևս շարունակում են աղտոտել իրենց ընկերների կողմից մաքրված տարածքները: Անհրաժեշտ է խստորեն արգելել կրթահամալիրում, նրա հարակից տարածքներում, ինչպես նաև ընդհանրապես այլ վայրերում աղբը ոչ ճիշտ տեղ:






Թափոնները օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Կենցաղային և արդյունաբերական թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են:
Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:  Հեղուկ և գազային թափոնները արտանետումներն են, կամ արտահոսքերը: Իսկ պինդ թափոններին անվանում են աղբ:  Պինդ թափոններ են խոհանոցային մնացորդները, գոմաղբը, թղթի և սննդի մշակման գործարանների թափոնները, ինչպես նաև մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլն:
Շրջակա միջավայրի քիմիական աղտոտումը հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Այսինքն՝ թափոնները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառն են: Իսկ այն  սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:



Այլընտրանքային էներգիա, ՋԷԿ, ՋՐԷԿ, ԱԷԿ


ՀԷԿ.Ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների եւ սարքավորումների համալիր: Ջրէկները կառուցում են հիմնականում մեծ, ջրառատ, կամ լեռնային արագահոս գետերի վրա:ՀԷԿ-երը լինում են խոշոր(250 ՄՎտ-ից բարձր), միջին (մինչեւ 25ՄՎտ) եւ փոքր(մինչեւ 5ՄՎտ): ՀԷԿ-ի հզորությունը կախված է ջրի անկումից առաջացած ճնշումից, ջրի ծախսից եւ հիդրոագրեգատների օ.գ.գ.-ից: ՀԷԿ-երի լինում են գետահունային, պատվարամերձ, դերիվացիոն, պատվարա-դերիվացիոն, հիդրոկուտակիչ եւ մակընթացային:
old-yerevanjek_234623564ՋԷԿ.Եւս մեկ էլեկտրակայան: ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի շուրջ 75%-ը ստացվում է ՋԷԿ-երից: Այստեղ արտադրվում է ոչ միայն էլեկտրաէներգիա, այլ նաեւ ջերմություն, որը սպառիչներին է հասնում շոգու կամ տաք ջրի միջոցով: Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում և կրկին ուղարկում են կաթսայակայանք: Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:
ԱԷԿ.Էլեկտրակայան, որտեղ ատոմային էներգիան ձոխակերպվում է էլեկտրականի: ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է:  Այդ ռեակտորում արաշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետեւ փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես սովորական ջերմաէլէկտրակայանում: Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 մլն. Կվո.ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 մլն անգամ գերազանցում է մեկ կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան:
Այլընտրանքային էներգիա
Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում:
Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:
Գեոթերմալ էներգիաԱյօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հադիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: ՀՀ-ում տաք ջրի հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում:



Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ (Նավթ, գազ, ածուխ)


Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության եւ կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:
259301007Նավթ.
Նավթը բնական եղանակով հայտնվող երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող յուղանման յուրահատուկ հոտով հեղուկ է:
Բնական գազ.
   Բնական գազը երկրի ընդերքում լինում է գազային վիճակում:  Արդյունաբերական5066d723a8b8f_cropհանքավայրերը հանդիպում են որեւէ այլ օգտակար հանածոյի հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաեւ գազակոնդեստատային հանքավայրերի ձեւով:
Ածուխ
62703157_3_644x461_ugol-kamennyy-dlya-otopleniya-prodayu-otoplenie Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:
Երեքնել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են եւ շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդու կենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:
Նավթի հանույթի սկզբից սկսած (1850թթ. վերջ) մինչեւ 1979թ. վերջը աշխարհում արդյունահանվել է ավելի քան 50 մլրդ տոննա նավթ: Եվ սա դեռ այն ժամանակ, երբ մարդկանց պահանջը էներգիայի նկատմամբ այն չափերի չէր հասնում, ինչպիսին հիմա է: Ուստի նավթի պաշարները գնալով նվազում են, էներգիայի հանդեպ մարդկանց պահանջը՝ մեծանում, իսկ 50 տարի հետո, նավթի պաշարների սպառման դեպքում, կկարողանա՞նք մեր կյանքը պատկերացնել առանց էլեկտրաներգիայի, ինքնաթիռների, բջջային հեռախոսների, ինչպես նաեւ գիշերը տիեզերքի նմանվող քաղաքների ու փողոցների: Իհարկե՝ ոչ:
Գազ. եւս մի վառելիքաէներգետիկ ռեսուրս, որի բացակայությամբ անհար է պատկերացնել մեր կյանքը: Գազը օգտագործվում է ամենուր: Կենցաղում այս ռեսուրսը օգտագործվում է տաքացնելու համար, օգտագործվում է նաեւ որպես վառելանյութ ավտոմեքենաների համար: Մինչդեռ գազի այրումից շրջակա միջավայր են արտազատվում թունավոր նյութեր, չնայած դրանց չափը բենզինի հետ համեմատած քիչ է:
Թերեւս ամենաանվտանգ ռեսուրը այս երեքից գազն է, թե՛ հանույթով, թե՛ օգտագործմամբ:
Բայց մի րոպե՜: Միթե՞ մեծ չէ վնասը հենց ռեսուրսները հանելու ժամանակ: Բազմաթիվ ծառահատումներ, խորությամբ փորված փոսեր, որոնք հողային շերտի փոփոխությունների եւ սողանքների պատճառ են դառնում…
Ուրեմն ինչու՞ սրանց հետ մեկտեղ չոգտագործել արեւի, քամու էներգիան, որը բնությունը շնորհել  է մեզ չպառվելու նպատակով, որը չարիք չի դառնում մարդկանց համար, որը ստեղծված է ռեսուրսների շահագործումը փոքրացնելու համար:





Комментариев нет:

Отправить комментарий