суббота, 29 марта 2014 г.

Արտաշես I և Պապ թագավոր

Արտաշես I: Ք.ա 189 թ-ին անկախ հռչակվեց հայաստանը և դրվեց Արտաշեսյանների թագավորությունը Արտաշես I-ին գլխավորությամբ (Ք.ա189-160թթ): Արտաշես I-ը լինելով խելացի ռազմական և քաղաքական գործիչ գահ բարձրանալով՝ առաջին հերթին իր առջև խնդիր է դնում վերամիավորել  հարևանների կողմից գրաված հայկական հողերը: Շարժվելով դեպի  արևելք միյանում է՝ Փայտակարանը,Կապեցի երկիրը,հյուսիսում՝ Գուգարքին, արևմուտքում՝Կարնոն,Դերջան,Եկեղիք,գավառները,իսկ հարավում՝Տմորիկ երկրամասը: Այս ամենն ունեցավ ազգային-քաղաքական կարևեր նշանակություն:Այնուհետև Արտաշեսը ձեռնամուխ է լինում երկրի տնտեսության ,մշակույթի,ռազմական,վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:Արտաշեսի վերափոխիչ գործնեության մեջ էր մտնում Արտաշես մայրաքաղաքի հիմնադրումը(Ք.ա185թ)որը իր անառկության համար հունահռոմեական պատմիչների կողմից կոչվել է ‹‹Հայկական Կարթագեն ›› Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:Հողի սեթականատերերը իրենց հողերը մեծացնում էին  գյուղական համայնականներից խլված հողերի հաշվին:Դրանով իսկ զրկում էին գյուղացուն իր ապրուստի միակ միջոցից:Բնականաբար հողազուրկ գյուղացին այլևս  չէր կարող պետությանը հարկ վճարել և չէր զինվորագրվի բանակին:Այս պայմաններում պետությունը նույնպես տուժում էր:Ք.ա 180թ-ին Արտաշեսը հրապարակում է հրամանագիր ՝հողային բարեփոխման վերաբերյալ:Ըստ որի ՝մասնավոր սեփականատերերի հողերը հատուկ սահմանաքարերով սահմանազատվում է գյուղական համայնականների հողերից:Այս բարեփեխումը նպատակ ուներ պահպանել համանքային սեփականությունը,որի արդյունքում կավելանար զինվորների թիվը և պետությունը կստանար հարկեր ժողովրդի կողմից:Այս ամենից հետո ստեղծվում է կանոնավոր ու լավ բանակ:Եվ երկիր պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով, նա ստողծում է 4 զորավարություններ.արևելյան կողմը թողնում է Արտավազդին,արևմտյանը՝Տիրանին,հյուսիսայինը՝Զարեհին,հարավայինը՝Սմբատին:Իսկ երկրի կառավարումը դյութացնելու նպատակով նա երկիրը բաժանում է 120 գավառների  որոնք հունահռոմեական աղբյուրներում  հայտնի են ստրատեգիաներ,իսկ դրանց կառավարիչները ստրատեգոսններ:Կարգավորում է նաև արքունի գործակալությունները,որոնցից կարեվորագույններն էին՝  հազարապետությունը և սպարապետությունը:Հետեվելով իր հարևան հելլենիստական երկրների օրինակին,Արտաշեսը մտցնում է թագավորին և նրա նախնիների պաշտամունքը:Արտաշեսը կառուցում է Անահիտ աստվածուհուն նվիրված տաճար՝ներսում նախնիների արձաններ:Այս քայլը Արտաշեսի կողմից նպատակ ուներ ժողովրդի աչքում բարձրացնել թագավորական իշխանության հեղինակությունը:Բացի այս ամենից Արտաշեսը կարգադրել է ճշտել հայկական տոմարը,հստակեցնել օրացույցը,որպեսզի ժողովուրդը իմանա,թե երբ է պետք բերքահավաք կատարվի,երբ ցանք արվի և այլն:Կատարվել է նավագնացություն գետերի և լճերի վրա երկրների հետ:Այս բոլոր կատարած իր քայլերի համար Արտաշեսը սիրվեց ժողովրդի կողմից և ստացավ ‹‹Բարի››,‹‹Բարեպաշտ››,‹‹Աշխարհակալ››տիտղոսները:


Պապ Թագավոր

Պապ թագավորը Մուշեղ Մամիկոնյանի հետ միասին զբաղվում էին պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ:Նրա օրեք հոգևորականների եղբայրներն ու ազգականները պատրաստվում էին պետական ծառայություն կատարելու :Պապի հրամանեվ փակվում են կուսանեցնները և այրինների ապաստարանները;թույլ է տրվում կույսերին և այրի կանանց ամուսնանալ:Պապի նպատակն էր երկրի բնակչության և զերքի թվաքանակի աճի բարձրացում:Սահմանափակվում է նաև եկեղեցու հողատիրությունը:Նախ նա վերացնում է եկեղեցուն տրվող ‹‹պտղի և տասնորդի կարգը››այնուհետև եկեղեցուց վերցնում է դեռևվս Տրդատի կողմից շնորհված հողերի մի մասը:Այս քայլով էլ նա սահմանապակում էր հայոց կաթողիկոսի իրավունքնները:Պապը կատարած բարեփեխումներից կարեվորագույնն է այն,որ նա Ներսեսից հետո Հուսիկ Շահակին կաթողիկոս ձեռնադրելու չի ուղարկում Կեսարին, այլ ինքն է ձեռնադրում իր երկրում:Այս քայլով նա հաստատում է հայոց կաթողիկեսական աթոռի սկղբնական ինքնագլխությունը:

Համեմատական վերլուծություն
Եվ Պապի, և Արտաշեսի կատարած բարեփեխումները նպաստել են երկրի զարգացնամը :Նրանց 2-ի վարած քաղաքականության մեջ կան որոշակի  նմանություններ:Նրանք 2-նել ձգտում էին մեծացնել բնակչության  և զորքի թվաքանակը: Պապն այդ ամենը կատարեց  կուսանոցների փակումը, իսկ Արտաշեսը հողային  բարեփոխմամաբ՝ ժողովրդին  շահագրգռելով զորագրվել բանակին: Պապի օրոք բանակի թիվը հասցվում էր 1000.000-ի:Սակայն նրանք կառավարել են տարբեր ժամանակաշրջաններում:Ատրաշես-ի օրոք չկար քրիստոնեություն և նա իր և իր տոհմի հեղինակությունն ու ազդեցությունը  բարձրացնելու նպաատակով մտցրեց նախնիների  պաշտամունքը;այդպես  ժողովուրդը սիրում և ենթարկվում էր իր թագավորին:Իսկ Պապի ժամանակ արդեն կար քրիստոնեությունը և մեր հայոց կաթողիկոսները  արդեն այնքան էին հզորացել,որ դուրս էին գալիս թագավորի դեմ:Եվ իր իշխանությունը ամրապնդելու ու կաթողիկոսի իրավունքները սահմանափակելու նպատակով կատարեց որոշ փոփոխություններ:Արտաշես I-ը ինքնին հանդիսանում է հայաստանի անկախությունը վերականգնող ու Արտաշեսյան տոհմի հիմնադիրը:Իսկ Պապ թագավորի օրոք կար մի խնդիր  կապված երկրի լիակատար անկախության հետ ՝կաթողիկոսին ձեռնադրում է իր երկրում հաստատելով հայոց կաողիկոսական աթոռի սկզբնական ինքնագլխությունը:Պապն ու Արտաշեսը նաև  տարածքային բարեփոխումներ են կատարում:

Այդպիսով թե՝ պապը,և թե՝Արտաշեսը կարողանում են  բարելավել երկրի վիճակն ու սիրվում են ժողովրդի կողմից:Նրանցից յուրաքանչյուրը փորձել է անել ամեն բան ժողովրդին կայուն  վիճակի համար:Այս 2 թագավորներն էլ համարվում են հայտնի վառ դեմքեր մեր պատմության մեջ:    


Комментариев нет:

Отправить комментарий