среда, 8 октября 2014 г.

Հոգեփիլիսոփայական առակներ

                                                                Առաջին Քայլը

                                                                Առակ՝ըստ Պաուլո Կոելյոյի
«Մտքի թափառումը դադարեցնելու համար հարկավոր է սովորել կենտրոնանալ, որը ձեռք է բերվում մեդիտատիվ տեխնիկական միջոցով: Մեդիատացիա հենց կենտրոնացում է նշանակում: Ի դեպ, «медицина» բառը մեդիտացիա արմատից է առաջացել: Կենտրոնանալու ունակությունն անչափ կարևոր նշանակություն ունի, այնպես որ հաջորդ առակը հենց կենտրոնացման մասին է:»
Մարդը որոշեց այցելել ճգնավորին, որը, ինչպես պատմում  էին, Սցետում գտնվող մենաստանի մոտ էր ապրում: Անապատում աննապատակ թափառելուց հետո նա վերջապես գտավ վանականին:
-Ես ուզում եմ իմանալ, թե հոգևոր զարգացման ճանապարհին առաջին քայլն ինչը պետք է լինի:
Ճգնավորը մարդուն տարավ մի ոչ մեծ ջրհորի մոտ և ասաց, որ նա նայի իր արտացոլմանը ջրհորի մեջ: Մարդը փորձեց անել դա, բայց ճգնավորը ջրհորի մեջ քար գցեց, ու ջրի մակերևույթը աղավաղվեց:
-Ես ջրում չեմ տեսնի իմ դեմքը, եթե դու շարունակես քարեր նետել,- ասաց մարդը:
-Ճիշտ այնպես, ինչպես անհնար է անհանգիստ ջրում տեսնել սեփական դեմքը, այնպես էլ անհնար է փնտրել Աստծուն, եթե միտքը շարունակ թափառում է,- ասաց վանականը:
-Առաջինը քայլը սա է:   





                                  Հնարավորությունների Կրպակ

                                      Առակ՝ըստ Պաուլո Կոելյոյի

Մի մարդ մի անգամ երազում  տեսավ, որ գնում է քաղաքով և մտնում է առևտրական կրպակ: Նա երկար շրջեց բազմազան անդրծովային էկզոտիկ բանջարեղենի և մրգերի մոտով: Այնտեղ շատ տարօրինակ և անսովոր պտուղներ ու հատապտուղներ կային, որոնք նույնիսկ մոտավոր նմանություն չունեին մինչ այդ նրա տեսածների հետ:
Դրանցից  ոմանք գրավում էին իրենց աներևակայելի գույներով, ոմանք՝ դրախտային բուրմունքի կանխավայելումով, երրորդներն էլ՝  իրենց միջուկից լսվող նրբին հնչյուններով: Ինչ խոսք, ամեն մարդ ընտրում էր այլ, ինչն իր սրտով էր, և հաճախ պարզվում էր, որ հենց դա էր անհրաժեշտ նրան:
Բայց հենց որ մարդն իր ձեռքն էր վերցնում մրգերից որևէ մեկը, այն անհետանում էր՝ ձեոքի ափի մեջ պստլիկ մի սերմ թեղնելով: Շատ զարմանալով՝ մարդը որոշեց խորամանկել: Նա մոտեցավ կրպակի տիրոջը ու ասաց.
-Խնդրում եմ,ինձ տվե´ք այն միրգը:
Բայց տերն ասաց.
-Մենք մրգեր չենք վաճառում, մենք սերմեր ենք վաճառում:




                                                             Դա անհնար Է
                                                               
                                                          Առակ՝ըստ Պաուլո Կոելյոյի
Երբ դու անցնես քո ուղին, մի դուռ կգտնես, որի վրա ինչ-որ բան կլինի գրված, -ասաց ուսուցիչը: -Վերադարձի՛ր ինձ մետ ու հաղորդի՛ր, թե ինչ է ասում այդ գրությունը:
Աշակերտը մարմնով ու հոգով տրվեց որոնումնների և մի անգամ հայտնվեց դռան մոտ, այնուհետև վերադարձավ վարպետի մոտ:
-Այնտեղ գրված էր. «Դա անհնար Է » -ասաց նա:
-Դա պատի վրա էր գրված, թե դռան, -հարցրեց ուսուցիչը:
-Դռան վրա, -պատասխանեց աշակերտը:
-Շատ լավ, այդ դեպքում ձեռքդ դի՛ր դռան բռնակի վրա և բացի՛ր այն: Աշակերտը  ենթարկվեց: Քանի որ դարձվածքը դուռն էր գրել,այն ճանապարհ էր տալիս ճիշտ այնպես, ինչպես դուռն ինքներ դա անում: Երբ դուռն ամբողջությամբ բացվեց, նա այլևս չէր կարողանում տեսնել գրությունը, և նա մտավ:

Աղբյուր՝Հրաչյա Ամիրյան «Ապրելու Արվեստը»

Комментариев нет:

Отправить комментарий