четверг, 3 марта 2016 г.

Գրաբարյան օլիմպիադա

1.   Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդույ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:

Նա մի տանուտեր էր, որ այգի տնկեց և ցանցով պատեց այն և փորձեց այնտեղ հնձան կառուցել: Շինեց աշտարակ և այն տվեց մշակներին և գնաց օտար աշխարհ:
Երբ պտուղը հավաքելու ժամանակը եկավ ուղարկեց իր ծառաներին` մշակներից իր բաժինը վերցնելու։ Մշակները հավաքեցին նրա ծառաներին, ոմանց տանջեցին, ոմանց սպանեցին, ոմանց էլ քարկոծեցին: Դարձյալ ուղարկեց֊, առաքեց ծառաների՝ ավելի մեծ թվով, սակայն նրանց հետ նույնը կատարվեց: Հետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց «Թերևս ամաչեն իմ որդուց»: Իսկ մշակները, երբ տեսան նրան, մտածեցին իրենց մտքում. «Սա է նրա ժառանգը, եկեք սպանենք և տեր դառնանք նրա ունեցվածքին»: Եվ բռնելով հանեցին նրան այգուց դուրս և սպանեցին: Հիմա, երբ այգու տերը գա, ինչպե՞ս կվարվի ծառաների հետ:
Ասում են` նա չարին չարով կհատուցի, իսկ այգին կտա այլ մշակների, որոնք կտան իր բաժին պտուղը ճիշտ ժամանակին:
Առաջադրանքներ.


  1. Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
Յորժամ – նույն ժամանակ
Յորդույ – որդու
Իմմէ – իմ
Յետոյ – հետո
Տայցեն - տան
  1. Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Հարկավոր է բավարարվել սեփական աշխատանքի արդյունքով: Չարությունը չարություն է ծնում, իսկ դրանից տուժում են մարդիկ ու աշխարհը:

1.   Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ», «Առավոտյան աղոթք»
«Առավոտյան աղոթք»
Ա. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
«Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
Բ. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
«Խնդրանք իմաստության»
Գ. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
«Աղոթք ճաշից առաջ»
Դ. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
3. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
  1. Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
  2. Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:




Комментариев нет:

Отправить комментарий