вторник, 22 марта 2016 г.

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը գտնվում է այնտեղ,որը երևանցիներին հայտնի է իբրև «Կասկադ»: «ՙԿասկադ՚» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները, բնակելի և մշակութային կենտրոնները` պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: «Մոռացության» մատնված այս նախագիծը 1970-ականներին կրկին կյանքի կոչվեց: Հետո նորից երկար լռություն... Ջերարդ Լ. Գաֆէսճեանը 2002թ. նախաձեռնեց Կասկադի վերանորոգումը: Հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, նրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերարի` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեկ առաքելություն ունի` Հայաստանում ցուցադրել ժամանակակից արվեստի առաջատար միտումները և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը նմուշները: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի անձնական հավաքածուից է:

Комментариев нет:

Отправить комментарий