пятница, 25 марта 2016 г.

Մեր Գյուղերը.Եղիպատրուշ գյուղն ու նրա մարդիկ

Արագածոտնի մարզ  կատարած մեր ճամփորդության ընթացքում մենք եղանք Եղիպատրուշ  գյուղում: Չնայած շատ-շատ եմ ճամփորդել, եղել տարբեր մարզերում, շփվել տեղի դպրոցների սովորողների հետ, բայց այս գյուղում  ես և իմ ընկերները առաջին անգամ էինք լինում: Հետաքրքիր էր ամեն ինչ` մարդիկ, նրանց կենցաղը, վերանորոգման լուրջ կարիք ունեցող դպրոցը, ընդամենը ինը սովորող ունեցող տասներկուերորդ դասարանը: Շատ բան իմացանք գյուղի  մասին, իմացանք, որ «եղի» նշանակում է նորահաս խանձված ցորեն. այստեղից է գյուղի անունը:  Եղանք անտառապահ Վահանի հյուրընկալ տանը, հիացանք նրանց ջերմ հյուրընկալությամբ: Զրուցեցինք Մուշից գաղթած, այստեղ բնակություն հաստատած  Հայրապետ պապիկի  հետ: Տասնմեկերորդ դասարանցի Զարուհին այնքան սիրով, այնքան ջերմությամբ պատմեց իրենց գյուղի, Սբ Աստվածածին եկեղեցու մասին, որ հասկանալի էր, այս գեղեցիկ գյուղը, նրա հիասքանչ մարդիկ երբեք չեն լքի իրենց գյուղը, դժվարությամբ բայց արժանապատվորեն կդիմավորեն ու կճանապարհեն գյուղ այցելող հյուրերին: 

Комментариев нет:

Отправить комментарий