воскресенье, 28 сентября 2014 г.

«Ալպիական մանուշակ». խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստումբերդի ատամնաձև պարիսպներըկորչում են սպիտակ ամպերի մեջմիայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվիցավերակներ չեն երևում և այնպես է թվումթե բուրգերի գլխին հսկում կագոց ենապարանքի երկաթե դռներըաշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափըբարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերըձորերում հալվում են ամպի ծվեններըպարսպի վրաերևում են մացառներաշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրվածպարիսպները։ Ոչ մի երկաթյա դուռ և ոչ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն  կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտագետըքերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջգալարվում է Բասուտա գետըասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազարգամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակոտնաձայն է լսվումնրանք կռնչյունով աղմկում ենթռչում են բներից և ահարկուպտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը՝  կտուցը կեռթուրմագիլները՝ սրածայր նիզակներփետուրները որպես պողպատե զրահ։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն էցողունը կաքավիոտքի պես կարմիրծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը,պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում ենև երբ ամպերը ծածկում են քար ուպարիսպմանուշակը թեքվում էգլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախվածգունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվումաշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
Ներքևը՝ ձորում՝ Բասուտա գետի մյուսափին՝ քարաժայռերի վրաթառել են մի քանիտներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներիցծուխը ձգվում է կապույտ երիզի նման ևհալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորըաքլորի կանչի հետպառավ մի շինական հորանջում է տան ստվերումձեռնափայտով ավազի վրա նշաններգծումնշանների հետ փորփրում գլխով անցածը։
Ե՛վ գյուղում և՛ բերդի գլխին ժամանակը սահում  է դանդաղտարիները նույն ծառիմիանման տերևներն են։
Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով,նույն քարերն են և նույն քարե արծիվը։
Քանի՜սերունդ է ապրել Բասուտա գետի մոտկարկատած թաղիքները փռել ցեխերիվրաեղեգնով պատել վրաններըև ամեն գարնաներբ Կաքավաբերդի լանջին բացվել էալպիական մանուշակըայծ ու ոչխարը քշել են բերդի լանջերըպարկը պանրով լցրել ուձմեռը կրծել կորեկհաց և այծի պանիր։
* * *
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայնզգեստիցայլև ձինստելուց երևում էրոր առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են ևչեն տեսել ո՛չ Կաքավաբերդըո՛չ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էրև մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերիբաշիցհամարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակմռմռում էր մի երգմելամաղձոտ ու հուսահատինչպես ամայի ձորըտխուր քարափը ևհեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվումերևում էինպարիսպներըմեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէրհեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էրմագաղաթյա մատյաններում գրածխոսքերը իշխանական օրերի մասիներբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էիներկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները  ճոճում էին նիզակները։Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներինմագաղաթյամատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիսև նա լսում է հնօրյա ձիերիդոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափըորով քարայծի նման մագլցում էիներբեմնի տերերը։
Երբ հասան վրաններինառաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էրհին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջմոխրի մեջ խաղացող կիսամերկերեխաներինայծերին որոնք զարմանքից վերուվար էին անում գլուխները։
Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքնընկներ մի դեմքիտեսներ գեղեցիկ մի անկյունմամռապատ մի քարորպեսզի թղթիվրա մատիտով նկարեր այնինչ տեսել էին նրա աչքերը։
Առաջին ձիավորը հնագետ էրերկրորդը՝ նկարիչ։
Երբ նրանք հասան վրաններինշները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնինմի քանի հոգի դուրս եկան վրաններիցնայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացողերեխաները տեսանթե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորնիզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդիպարիսպները ուղեկից եղան ձիավորներինհետո իրար հետ խաղալով վերադարձան։
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենումէր այս ու այն քարինկռանումնայումչափումինչ-որ գրումոտքով փորում հողիփլվածքըբաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպիվրագլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեցերբ բուրգի անկյունում,քարի վրատեսավ փորագիր խոսքեր։
Երրորդ ձիավորը,– որձիերի սանձերն արձակելով պարսպի մոտ նստած ծխում էր, հնագետի կանչից վեր թռավ։Նրան թվացթե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքըսրածայր բուրգը և պատերիհետքերը։ Բերդի մուտքը նկարելիս  մատիտը մի պահ ձեռքին մնացորովհետև նրաոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնիցպտույտներ արեց բերդի գլխին։ Նրաձայնին մյուսներն էլ հավաքվեցին։
Ձիերըանգղների կռնչոցից վախեցածխլշեցին ականջներըիրար մոտեցան։ Եվ երբհնագետը բուրգի ծայրից կանչեցթե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանընկարիչըչհասկացավ նրա խոսքը։ Աչքն անգղների պտույտի հետ էիննրանց թևերի հզորշարժումիկեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեցթե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարիվրա։
Վրաններից մի մարդմանգաղը գոտու մեջ խրածգլուխը փաթաթած կեղտոտթաշկինակովմահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտնստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս։ Եվ  երբպահակին հարցրեցթե ովքեր են եկվորներըի՞նչ են փնտրում բերդի ավերակներում,պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեցոր գրքերում գրած էթեԿաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։
Հնձվորը միտք արեցուսը քորեց և դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնումէր ՝ ինքնիրեն խոսելով։ Ի՜նչ կլիներեթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստելհենց այն քարի վրաոր տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանարապա գանձերըկլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ
Միտք էր անում հնձվորըերբ նկատեցոր կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց,չուխայի հետ էլ ավելորդ մտքերըմանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետըչէր տեսնում ո՛չ մանուշակո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ուծաղիկ։
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էրուր չկար ոչինչ կենդանի և ոչ  մի բզեզ։Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղըփայտի ծայրով արմատախիլ անումքարի  ճեղքում բուսած մանուշակըձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։
Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենըինչ հարկավոր էր հնագետինտետրինոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասըատամնաձև քարերի արանքում՝  քարե արծվիբույնըպարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։ Կեսօրից անց նրանք բերդիցիջան։ Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմըտետրում մի բաննշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։
Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուրիշխանն էր և մատենագրի մագաղաթընկարիչը հիշում էր մանուշակները և լսումԲասուտա գետի խուլ աղմուկը,  երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին,պանիր ու մածուն։
Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեցսանձով կապեց ձիերի ոտքը ու ներսմտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմկանաչի վրա։
Վրանի մուտքի առաջ՝ օջախի կողքինմի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։Անծանոթ մարդկանց  ներս գալը նրան զարմացրեցչիմացավ՝ սունկը թողնի կրակիվրա՞,  վազի մոր հետևի՞ցթե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկոտքերի ձայնըզգեստի խշշոցըտղան սիրտ առավխորոված մի սունկ հանեց մոխրից ևդրեց օջախի քարին։
Մայրը ներս մտավգլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրամոտեցավ և վրանիանկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։
Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց։
— Մենք սոված ենքքույրի՛կ։ Թե մածուն ունեստո՛ւրհամ էլ թե՛յ գցիր։Շաքար ունենք…— ասավ նա։
 Կինը մոտեցավ օջախինտղայի սունկերը դեն դրեցկռացավ ու փչեց մխացողաթարներին։ Նրա գլխի շորը ետ  ընկավֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակճակատըսև մազերը և նույնքան սև աչքերը։
Նրա հայացքը սևեռած մնաց մխացող   օջախինմոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էրտեսել նա նման մի դեմքբարձրսպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբկինը վեր կացավեռոտանի  կասկարան բերեց օջախի վրա դնելուհանեց ծխից սևացածթեյամանընկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա,մազերի վրա։
Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկուդեմքնույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։Բայց աչքերի ձևը նույնն էրինչ որ մյուս կնոջոր դարձյալ բարակ մեջքով էր ևբարձրահասակ։
Կինը թեյի պատրաստություն էր տեսնում անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ,երբ նա կռանում էրբարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրազրնգումէին նրա թևերի արծաթագույն սուրմաներըփոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշումէր նրա զգեստըորի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։
Այն կինն էլ ուներ խշխշան շորերհագնում էր գորշ գույնի վերարկուսև թավիշեգլխարկորի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էրշատ հեռու։ ԳուցեԲասուտա գետըուրիշ գետի հետ խառնվելովհասնում է այն ծովինորի ափին՝ ավազիվրամի օր նստել էին կինը և նկարիչը։
Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններիցգլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլունտուփին՝  սպասելովոր դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփըմեկնեց տղային։
Տղան տուփը թափահարեցվրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները ևլիզեց քիմքերը։ Ապադատարկ տուփը ձեռքիննա վազեց երեխաների մոտ՝ նրանց ցույցտալու սպիտակ թիթեղյա տուփըոր չտեսած նորություն էր այդ քարափների վրա։
Կինը նստել էր օջախի առաջհաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայումտաքացող ջրին։ Նա խառնում էր կրակըաթարներն իրար մոտ քաշումև երբ ծուխնամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքովկինը աչքերը մուխից պահելու համար ձեռքը բռնում էր ճակատին։
Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինըորի երկար զգեստի տակ պարզերևում էին նրա ծնկներըթվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումներըգուշակող։
Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլելչի նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյանծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սևթավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղըմանրիկ փշուրներ անումև երբ ալիքներըկաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազումալիքներն իրենց հետ տանում էինչոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասացաշխարհը թվացլայնարձակ մի ծովև սիրտը ձուլվեց ծովի հետ։
Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքերգորշ գույնի վերարկու և հովանոցիծայրըորով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։
Թեյամանի մեջ ջուրը եռացկափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները ևծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա,  թիկունքիցծամը թեքվեցկախվեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ ևսպիտակ պարանոցոր բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան,դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքովնայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունըերբնա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեցայլ նստեց խսիրի վրա,մայրը նրա համար ևս թեյ լցրեցիսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտորգցեց տղայի բաժակը։
Տղան զարմացավև երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսընա մատըկոխեց բաժակի մեջ՝ շաքարը բերանը տանելու։ Թեկուզ տաք թեյը վառեց մատըբայցծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագետը քթի տակ ծիծաղեցինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ ևուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա։
Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտըինչքա՜ն ծանոթ էր… Երևի նույն դեմքունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց,ժպիտից շրթունքները կարմրեցինորպես արնագույն մեխակի թերթերժպիտից աչքերըփայլեցին։
Հանկարծ նա ծոցից հանեց տետրըթերթեց քարերի և քանդակների նկարներթերթեց ևքարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումովնկարեց կնոջը՝ օջախի մոտ նստածաչքերը՝ օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը,միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էրկնոջ պրոֆիլը։
Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվացթե ֆետրեգլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչինչպես աղբյուրի վճիտջուրը։
Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էրսանձերըպնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին,մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։Կինը տեղից վեր կացավ,  գլխիշորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնածձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց ևխոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրամազերը։
Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձիցբռնած՝ իջնում էին երեք հոգիորոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկովմարդը կռացավպոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքըորի վրա նկարված էրեռոտանին և այն բարակիրան կինը։Ձիերի  սմբակի տակից քարեր էին թռչումքարերնաղմուկով գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքումև այդ ծովը ափ էր շպրտում մերթսև թավիշե գլխարկով մի գլուխ՝ մազերը կարճ կտրածմերթ երկարազգեստ մի կնոջ՝թիկունքին երկար ծամերմերթ քարե քանդակներկիսավեր պարիսպներնրանց հիմքիմոտ՝ ալպիական ծիրանագույն մանուշակներ
* * *
Իրիկնացավ։ Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ՝ գոտկումպողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդըամբողջ օրը հնձել էր կարճ ցողունովկորեկև մեջքը ցավում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանումմահակը դեմ տալիսքարիներբեմն  կանգնում՝ շունչ առնելու։ Երբ կանգ էր առնումնրա կորացած ծնկներըդողում էին։
Հնձվորը ցերեկվա մարդն էրորին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։Իր արտից նա տեսավ   ձիավորներինև նրան թվացթե ձիու թամբին կապածպայուսակներում հենց այն գանձերն ենոր հարյուր տարիներ մնացել են քարի տակ,որի վրա ինքը շարունակ նստել էերբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։Այդ մի՞տքն էր նրան զայրացրելթե՞ հոգնությունը,— մարդը մռայլ էր որպեսիրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։
Նա հասավ առաջին վրանինոտքով զարկեց շանըորպոչըշարժելովառաջ էր վազել՝տիրոջը դիմավորելուապա գոտուց մանգաղը հանեցշպրտեց մի անկյունփայտը դրեցօջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։
Օջախը մխումէր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում՝ բարձի վրաերկուկտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվելկորեկի փնջերըերբ սուրմաների զնգոցովերկար զգեստի ծալքերծալքերն իրար քսելով՝ ներս մտավ նրա կինըկնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփձեռքին։
Տղան դեպի հայրը վազեց՝ տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավոր ձիավորներընստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց ևարծաթ դրամըոր տվել էր նրան մի բարիքեռի։
Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլդատարկ տուփերն էլ։
Գլորվեցին տուփերըտղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։Երկու տուփը ձեռքին՝ նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնըմեղմացրեցտղային կանչեցխնդրեց նրա արծաթ դրամը։ Տղանարցունքների միջիցժպտալովմոտեցավ հորը՝ դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց,  թե հյուրի ծոցում կար միփայլուն իր՝  մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը  հանեց թերթիվրա և դրեց ծոցը։
Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացաննագունատվեց։ Մայրը նայեց տղայինհրդեհվեց դեմքըհայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջինման ոստյուն արեցնրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակըև մահակն անասելիթափով իջավ կնոջ թիկունքին։
Սուրմաները զրնգացինցնցվեցին կնոջ երկար ծամերը։  Եռոտանու վրա դրածթեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց,այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավապա դուրս եկավ՝ վրանի դռանըանձայն հեկեկալու։
Տղանդատարկ տուփերը ձեռքինհետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը միքիչ էլ դժգոհեցապա կերավ կորեկհացը ևփափախը գլխի տակմեկնվեցխսիրիվրա։
Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակըեղավ խավարգիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչիվրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը՝  թաղիքի տակ ծածկելով տղային։
Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրաններըխոնավությունկաթեց քարերի վրամամուռների վրաև մակաղած ոչխարների բրդի վրա նստեցգիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։
Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջև նրան այնպես էր թվումթեաշխարհը հոտավետ բուրաստան էալպիական մանուշակ

Комментариев нет:

Отправить комментарий